Արտաքին և տպագիր գովազդ

Արտաքին գովազդ

Մեր ընկերության դիզայներները, լինելով գովազդային ոլորտի գիտակներ, կապահովեն ձեր ընկերության արտաքին և տպագիր գովազդային, տեղեկատվական նյութերի գրաֆիկական դիզայնը, նախագծումը, պատրաստումն ու տեղադրումը։

Մենք առաջարկում ենք լայնաֆորմատ տպագրական ծառայություններ, ծավալային տառերի, ցուցանակների, գովազդային վահանակների պատրաստման և տեղադրման ծառայություններ, փայտից և օրգանական ապակուց տուփերի, նոմինացիաների, 3D դետալների նախագծում և պատրաստում, ինչպես նաև մեքենաների բրենդավորման ծառայություններ։

Ձեր միջոցառումների անթերի ընթացքն ապահովելու համար մենք կտրամադրենք բոլոր այս գովազդային և տեղեկատվական նյութերը, ինչպես նաև վարձույթով գովազդային բաներներ՝ Roll Up Banner, X-Banner։ Մենք կլինենք ձեր հուսալի գործընկերը՝ արտաքին և տպագիր գովազդի ոլորտում, միջոցառումներ կազմակերպելիս և պարզապես խորհրդատվության նպատակով։