Մեր թիմը

Smartlot team

Ինչպես կարող եք ենթադրել մեր ընկերության անվանումից, Սմարթլոտը իր առանցքում ներառում է մարկետինգային ծառայությունների համախումբ՝ սկսած մարկետինգային պլանների մշակումից մինչև ինտերնետ և արտաքին գովազդի իրականցում։

Խելացի փաթեթների ստեղծումը՝ ըստ հաճախորդի անհատական առանձնահատկությունների և պահանջների, ի կատար է ածվում մեր թիմում իրենց ներդրումն ունեցող մարկետինգային տարատեսակ հարթակների գիտակների համատեղ աշխատանքի շնորհիվ, որտեղ յուրաքանչյուրն ունենում է իր բաժինը և պատասխանատու է տվյալ ուղղության հաջողման համար։ Ընդհանուր քննարկումների, կարծիքների և փորձի փոխանակության արդյունքում մենք կարողանում ենք ստանալ մարկետինգածին լուծումների ամենաօպտիմալ և նպատակային համադրությունը։

Համագործակցության արդյունքում է, որ փորձը, գիտելիքներն ու վիճակագրությունը հանդիպում են միմյանց և թույլ տալիս, որ ընտրված մարկետինգային ռազմավարությունը հարվածի թիրախին և ապահովի մեր հաճախորդների բիզնեսների հաջողությունն ու եկամտաբերությունը։