Տեղայնացում

Armenian localization

Մենք տրամադրում ենք տեղայնացման և բովանդակության ծառայությունների լայն ընտրություն աշխարհի առաջատար և սկսնակ ընկերություններին, որոնք նպատակ ունեն մուտք գործել տարատեսակ տեղական շուկաներ և որոնք կարիք ունենք հարմարեցնելու իրենց բովանդակությունը և ընկերության ուղերձը տարբեր մշակույթների և տարածաշրջանների համար։

Մեր ընկերությունը մասնագիտացված է տեղայնացման և բովանդակության ստեղծման ծառայությունների մեջ հետևյալ ոլորտներում՝ ՏՏ, Մարկետինգ, Բանկեր և ֆինանսներ, Առևտուր, Տուրիզմ և հյուրընկալություն։ Այլևս սահմաններ չկան աշխարհի ցանկացած անկյունում ձեր և ձեր առաջարկած ապրանքի/ծառայության, ներկայությունն ապահովելու համար։ Մենք կօգնենք ձեզ ստեղծել ձեր բրենդի ճանաչելիությունը թիրախային շուկաներում՝ գտնելով տեղական լավագույն մոտեցումներն ու գործելակերպը։

Տեղայնացում – Ձեր ստեղծած բովանդակությունը մեկ լեզվով կամ մեկ տարածաշրջանի համա՞ր է, մենք կտեղայնացնենք և կհարմարեցնենք այն որոշակի շուկաների և լսարանների համար։
Տեղայնացման ոլորտում մեր առաջարկած հիմնական ծառայություններն են՝ թարգմանություն, ծրագրակազմի տեղայնացում, կայքերի և հավելվածների տեղայնացում, խմբագրում, ստուգում, նախագծերի կառավարում, թիմերի/աշխատուժի թրեյնինգներ։

Բովանդակության ծառայություններ – Մենք ստեղծում ենք բովանդաություն ձեր թիրախային լսարանների համար։ Ոլորտները ներառում են՝ տեխնիկական, վեբ, մարկետինգային բովանդակություն, հոդվածներ։