
Ինտերնետ մարկետինգը հավանաբար մեր օրերի ամենահզոր և հասանելի գործիքն է՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար: Այն թույլ է տալիս ուղիղ հաղորդակցման և թվային գովազդի տարատեսակ արշավների միջոցով մեծացնել բրենդի և կազմակերպության տեսանելիությունը համացանցում:
Մեր փորձառու մասնագետները կմշակեն հատուկ ձեր ընկերության պահանջներին համապատասխան ինտերնետ մարկետինգի ռազմավարություն, որն իր մեջ ներառում է որոնման համակարգերում կայքի առաջխաղացում (SEO), գովազդ որոնման համակարգերում (Google, Yandex), սոցիալական մեդիա մարկետինգ (SMM) և գովազդ Facebook, Instagram և Linkedin սոցցանցերում և այլն: Մենք տրամադրում ենք նաև խորհրդատվական ծառայություններ՝ կապված վերը նշված բոլոր գործիքների հետ:
Նշված տեխնոլոգիաների շնորհիվ ձեր ապրանքներն ու ծառայությունները հասանելի կդառնան ճիշտ ընտրված թիրախային խմբերին, որն էլ թույլ կտա արդյունավետ վաճառքներ իրականացնել և ապահովել ձեր ընկերության կայուն զարգացումը: