Պատմություն

Մեր պատմությունը - Սմարթլոտ

Արժեքի ստեղծման կենսափուլում շարունակաբար ունենալով բուն ստեղծագործական և արժեքի արարման պատասխանատվությունը՝ մեր թիմի անդամները գիտակցեցին, որ անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել վերջնական պատվիրատուի և սպառողի հետ և խուսափել տարատեսակ միջնորդներից։

Այդպիսով հավաքվեց գիտակների մի թիմ, որն ունակ է համադրել մատկետինգային ոլորտի իր անգնահատելի փորձն ու գիտելիքները և ստանալ առավելագույն արդյունքը։ Սմարթլոտը նորաստեղծ մարկետինգային ընկերություն է, որում, սակայն, միավորված են երկար տարիների փորձն ունեցող, իրենց ոլորտի գիտակները, որոնք աշխատել և աշխատում են մարկետինգային տարատեսակ այլ նախագծերում ևս, հանդիսանում են ոլորտի առաջատար ներկայացուցիչներ և պատրաստ են իրենց եզակի ներդրումն ունենալ Սմարթլոտի մարկետինգային «խելացի» փաթեթներում։

Մեր ընկերության տրամաբանության հիմքում համագործակցությունն է, համալիր և պարզ լուծումները, ճկուն և անհատականացված ծառայությունները և որ ամենակարևորն է՝ արժեքները։ Այսպիսով մենք մեր եռանդը, ժամանակը և էներգիան ներդնում ենք մեր գործի մեջ՝ աշխատելով եռանդով ու նվիրումով, ստեղծագործելով, արարելով և միևնույն ժամանակ հաճույք ստանալով մեր կատարած աշխատանքից։